Փարիզի կենտրոնական հրապարակներից մեկը կկրի արքայադուստր Դիանայի անունը, որը մահացել է ավելի քան 20 տարի առաջ, մահացու ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի փողոցների անվանակոչման հանձնաժողովի փաստաթղթին:
Խոսքը Ալմա կամուրջին հարակից հրապարակի մասին է: Հենց այստեղ է, նախքան թունել մտնելը, տեղի ունեցել վթարը, որի հետևանքով զոհվել է լեդի Դին:
Չնայած այն բանին, որ անվանափոխության պաշտոնական որոշումը կկայացվի հունիսի 11-ին քաղաքային խորհրդի նիստում, երկար տարիներ կամրջի մոտ գտնվող հրապարակը զոհված արքայադստեր հիշատակի վայր է հանդիսանում: Մահացու ելքով վթարը տեղի է ունեցել 1997-ի օգոստոսի 31-ին: Փարիզցիները և զբոսաշրջիկները լուսանկարներ, ծաղիկներ և մոմեր են բերում ողբերգության վայր: