Ամռանը ընդամենը հաշված օրեր են մնացել, այնպես որ ժամանակն է թարմացնել զգեստապահարանը: Այս ամառ նորաձև են հարմարավատ, ոճային, պրակտիկ զգեստները:

Սպիտակ սարաֆան: Առանց սպիտակ ու թեթև սարաֆանի այս ամառ չի կարելի: Այն իդեալական տարբերակ է զբոսանքների, ժամադրությունների, առօրյա ոճի համար: Լրացրու զգեստը ծղոտե գլխարկով կամ պայուսակով:

 

1

Ծաղիկներ: Էլ ի՞նչ առամ՝ առանց ծաղիկների: Կարմիր, կանաչ, դեղին, վարդագույն. ընտրության հնարավորությունը մեծ է: Այսպիսի զգեստները կերպարն ավելի կանացի են դարձնում:

 

2

Կետիկներ: Ռոմանտիկ կետիկներով զգեստները հիանալի լուծում են հանդիպումների, հանգստի համար: Տրաբեր բացվածքները, ձևածքները ու գունային համադրությունները քո երևակայությանն ենք թողնում:

4

Գծեր: Եվ մեկ կարևոր դետալ ամառային զգեստապահարանի համար: Նորաձև են թե՛ բարակ, թե՛ հաստ գծերը: Ընտրիր բաց գույնի ֆոն: Համադրիր այսպիսի զգեստը մեծ գլխարկների, թեթև սանդալների ու, իհարկե, վառ պայուսակների հետ: