Մեզանից շատերի սեռական կյանքում երկու խնդիր կա. միօրինակությունն ու ամաչկոտությունը: Դրանք փոխկապակցված են: Հարկավոր է փոփոխել կյանքի այդ ոլորտը, իսկ այդ հարցում ձեզ կօգնեն խաղերը: Խաղը ձեզ նոր հաճույք ու վայելք կպարգեւի:
1. Խաղ թերթիկ - Թերթիկի վրա գրեք ձեր էրոտիկ երեւակայությունները, ծալեք եւ դրեք որեւէ տարայի մեջ: Այնուհետեւ զուգընկերոջ հետ մեկական թերթիկ հանեք եւ կատարեք այդ ցանկությունը: Հուզմունքն ավելացնելու համար այդ ամենը համալրեք ամենապարզ համբույրով: Ի դեպ, առաջադրանքը կարող են գրել ձեր ընկերը կամ ընկերուհին, որպեսզի խաղն ավելի հետաքրքիր ստացվի:
2. Սեքսուալ տուրիզմ բնակարանում - Դուք, հավանաբար, չեք էլ մտածել այն մասին, որ սեքսի համար տանը բազմաթիվ անհայտ ու չփորձված վայրեր կան: Լայնածավալ հետազոտություն անցկացրեք: Մեկանգամյա մերձեցման ընթացքում կարելի է սիրով զբաղվել միանգամից մի քանի վայրում. բազկաթոռ, պահարան, սպասք լվանալու մեքենա, բազմոցի ներքեւում որեւէ տեղ: Ուշադիր եղեք, թե որտեղ է ձեզ ավելի շատ դուր եկել:
3. Խաղ պահմտոցի - Դուք հրաշալի գիտեք, թե ինչպես է կառուցված կնոջ եւ տղամարդու օրգանիզմը: Սակայն ժամանակ առ ժամանակ հարկավոր է կույր լինել՝ միմյանց նորովի ճանաչելու համար: Այդպիսի խաղը ձեզ հաճելի զգացողություններ կպարգեւի եւ կբացի մինչ այդ ձեզ համար անհայտ զգացողությունների վարագույրը: Աչքերը թաշկինակով փակեք, իսկ այդ ընթացքում զուգընկերը ձեր ձեռքը կանցկացնի իր մարմնի տարբեր մասերով: Փորձեք հասկանալ, թե ինչ եւ երբ շոշափեցիք: Անպայման փոխվեք դերերով: Այդպիսի խաղը ձեզ կգրգռի, ինչին կհետեւի լավ սեքսը:
Աղբյուրը՝ sex-news.ru