«Խորհուրդներ սեքսոլոգից» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք անմոռանալի սեքսի գաղտնիքներին և առաջարկվող նորարարություններին:
Ինչպե՞ս գրավիչ դառնալ անկողնում. անմոռանալի սեքսի գաղտնիքները
Գրավիչ դառնալու և սեռական հետաքրքրությունը պահպանելու համար պահանջվում է ամենօրյա աշխատանք։ Այդ աշխատանքի բացակայությունն է, որ բերում է հարաբերությունների «վախճանին»։ Ըստ որոշ հետազոտությունների նույնիսկ ամենասիրելի զույգերի կիրքը միմյանց նկատմաբ պահպանվում է 3 տարուց ոչ ավել և սկսում են իրարից հոգնել կամ վերագտնում են սերը վերապրելու, կիրքը բոցավառելու գաղտնիքները և շարունակում երջանիկ միությունը։
Անկողնում հաղորդակցումը գլխավոր բանալին է լավ սեքս ունենալու համար, խոսքը ամենևին էլ «կեղտոտ խոսակցությունները» չեն։ Հաղորդակցման միջոցով է միայն հնարավոր պահանջների մասին տեղեկություններ իմանալ։ Սեքսում միատարրությունը և էմոցիոնալ աղքատությունը նույնպես բերում են հարաբերությունների «աղքատացման»։ Շատ կարևոր է, թե հաճույքի, թե տհաճության ժամանակ արձագանքել։ Եթե այդ օրը չունեք ցանկություն չզբաղվել սիրով, ասեք դիմացինին, իսկ ուժգին օրգազմի ժամանակ արտահայտեք զգացածը։ Փակուղում հայտնվելու պարագայում՝ նստել, քննարկել, խոսել ցանկությունների և ֆանտազիաների մասին մաքսիմալ ազատ և անկաշկանդ։
Շատ կարևոր է հարաբերություններում հարգանքը և իրար հասցեին գեղեցիկ խոսքեր ասելը։ «Սեքս Հետազոտություն» ամսագրում տպված նյութերից մեկում, որտեղ հարցաքննվել էին 39.000 հետերոսեքսուալ զույգեր, պարզ էր դարձել , որ այն զույգերը ովքեր ամեն սեռական հարաբերության ժամանակ միմյանց գեղեցիկ խոսքեր են ասում ունեն ավելի լավ սեական կյանք։ Ինչպես ասում են մի վերաբերվեք կյանքին շատ լուրջ, երջանիկ զույգերը միասին են ծիծաղում։
Հաջորդ կարևոր կետը դա չպլանավորված և ոչ միատոն հարաբերությունների առկայությունն է։ Նույնիսկ «որակյալ» սեքսի ժամանակ, միատոնությունը և այսպես ասած օրացույցի վրա սեքսի օրեր նախօրոք նշելը հարաբերությունները տանում են սպառման։ Տղամարդկանց մեծամասնությունը սիրում են կանանց համարձակությունը և սպոնտանությունը սեքսում։ Միշտ կարելի է փոխել հարաբերությունների վայրերը՝ բազկաթոռ, մեքենա, խոհանոց, միասին լոգանք ընդունել, խաղալ դերային խաղեր և այլն։
Սեքս առավոտյա՞ն, թե՞ երեկոյան
Շատ զույգեր փոխում են սեքսի գրաֆիկը՝ գիշերայինից առավոտյան սեքսի։ Առավոտյան սեքսը, կարող է օրվա լավագույն սկիզբը դառնալ, թուլացնելով աշխատավայրում սպասվող սթրեսը, դրական լիցքեր հաղորդելով ողջ օրվան։ Առհասարակ գիշերը բացի հարաբերությունից նաև ստիպված են լինում պլանավորել հաջորդ ողջ օրը, իսկ առավոտյան սեքսի ժամանակ այս խնդիրը չկա։ Առավոտյան տղամարդու օրգանիզմում տեստոստերոնը ամենաբարձն է լինում և այն կարող է նպաստել ավելի որակյալ հարաբերություն ունենալուն։ Շաբաթվա մեջ կարելի է նաև մեկ օր հատկացնել ցերեկվա սեքսին։ Ընդամենը պետք է առավոտյան քնից արթնանալ նախատեսվածից 30 րոպե վաղ և օրը սկսել օրգազմով։
Սպորտը և սեքսը
Վաղուց է ինչ հայտնի է սպորտի դրական ազդեցության մասին սեռական կյանքի վրա։ Ֆիթնեսով զբաղվողները սովորաբար ունեն ավելի բարձր սեռական ցանկություն, ավելի ակտիվ և ուժգին են հասնում օրգազմի մկանային համակարգի լավ աշխատանքի արդյունքում, սեռական գրգռումը ավելի ակտիվ է տեղի ունենում արյան ակտիվ շրջանառության հաշվին։ Երկարատև սեռական կյանքի գաղտնիքներից մեկը մշտապես ֆիզիկական ակտիվության պահպանումն է։
Կարևոր են նաև ժամանակին բուժզննումները, որով հնարավորություն կունենանք պարզելու հորմոնալ տեղաշարժերը, արյան մեջ մեջ գլյուկոզայի քանակը, վիտամին Դ-ն և մնացած կարևոր հետազոտությունները որոնք նույնպես ունեն ազդոցություն սեռական կյանքի վրա։
Նորարարությունները սեքսում. ի՞նչ կառաջարկեք
Սեռական Ֆանտազիաները անկողնում իրականացնելը նույնպես շատ կարևոր է, հաճախ կանայք նախընտում են վիբրատորներ լրացուցիչ գրգռման համար, կամ որոշակի սեքս խաղալիքներ, ելնելով սեռական ֆետիշների առկայությունից։
Շատ կարևոր է սեքսի որակը և նրանից հետո բավարարվածության առկայությունը, այլ ոչ թե քանակը։ Ըստ որոշ հետազոտությունների այն զույգերը ովքեր միասին նաև ժամանակ են անցկացնում խոհանուցում, մաքրության գործում, երեխաները միասին են խնամում, ունեն ավելի ակտիվ սեռական կյանք։