Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի երկրորդ բալիկն արդեն 2 ամսական է: Դերասանը որդու լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել նրա մասին:

 
 

Անդոն ասել է, որ փոքրիկի համար քառասունք են պահել, որից հետո միայն ընդունել են իրենց առաջին հյուրերին.«Արդեն բոլորն էլ կարող են գալ եւ տեսնել մեր Գրիշիկին»:

Նա ուրախությամբ նշում է, որ տղան իր կողքին շատ լավ է զգում: Դա հասկացել է այն ժամանակ, երբ փոքրիկի հետ միայնակ է մնացել տանը.«Խելոք երեխա է, արդեն թողնում է՝ քնենք: Կարող եմ ասել, որ աղջկաս է նման՝ Էլենին, եւ ինձ: Իհարկե, իմ ավելի սիրուն տեսակն է»,-կատակել է դերասանը:

 

 

 

bravo.am