Վահագն Ստեփանյանը, նույն ինքը՝ Դելոն, մեկ ամսից ավելի է՝ վայելում է հայր լինելու բերկրանքը: Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հումորիստ-դերասանն առաջնեկի՝ Նարեկ-Քրիստոյի լուսանկարներն առաջինը հրապարակելու իրավունքը վստահել է BRAVO.am-ին:
«Կյանքս լիովին փոխվել է: Երջանիկ մարդ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն իմ ընտանիքը լիարժեք դարձնելու համար: Ես նրան շատ էի սպասում, եւ հիմա անում եմ սրտիս ուզածը: Իսկ սիրտս ուզում է, որ միշտ փոքրիկիս կողքին լինեմ: Կարոտում եմ տղայիս անգամ քնած ժամանակ»,- ասել է նա եւ հավելել, որ հարազատները «Skype»-ի միջոցով են տեսել փոքրիկին, հուսով է՝ մոտ ապագայում կվերադառնան Երեւան, եւ «դելոյական» խնջույք կկազմակերպի:
Ռուզաննայի խոսքով՝ երեխայի ծնվելուց հետո ամուսինը շատ է փոխվել.«Հիմա Դելոյի համար տղայից բացի, գրեթե ամեն ինչ երկրորդ պլանում է: Չնայած զբաղվածությանը՝ նա ժամանակի մեծ մասը փորձում է մեզ հետ անցկացնել: Հոգատար ամուսին է, դրա համար էլ պարզ էր ինձ համար, որ նույն հոգատարությամբ էլ երեխային կվերաբերվի»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: