Երբ բրիտանուհի Բեկի Պոուպը երեխա ունեցավ, նա որոշեց օգնել բոլոր ապագա մայրիկներին՝ նախազգուշացնելով, թե ինչ է նրանց սպասում ծննդաբերությունից հետո։

Ահա թե ինչ պետք է իմանա յուարաքանչյուր կին ծննդաբերությունից հետո․

 

 1․ Ուժեղ ցավ։ Ոչ միայն ծննդաբերության ժամանակ, այլ նաև հետո։ Քեզ սպասում են բազմաթիվ պրոցեդուրաներ, որոնք կցավեցնեն քեզ։

2․ Միզել։ Պատրաստ եղիր, քանի որ ծնդդաբերությունից հետո միզելը շատ ցավոտ է լինելու։

3․ Աղիների մաքրում։ Եթե կարծում ես, որ ամենատանջալին արդեն անցել է, մի՛ շտապիր ուրախանալ։ Աղիների մաքրման ժամանակ դժոխային ցավ կզգաս։

4․ Թվում է՝ երեխաներն այնքան խելոք են․ երանի թե այդպես լիներ։

5 Եթե տղա ունենաս, քեզ կարող են շփոթեցնել նրա սեռական օրգանների չափերը, բայց մի՛ անհանգստացիր, ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

6․ Երբ առաջին անգամ փոխես երեխայի տակաշորը, բուժքույրը պարտադիր կգա, որպեսզի տեսնի՝ ինչպես ես գլուխ հանում։

1

7․ Ծննդաբերությունից անմիջապես հետո քեզ կթվա, որ ողջ կյանքդ քայլելու ես լայն բացած ոտքերով, բայց մի քիչ թեթևություն կզգաս, երբ լոգանք ընդունես։

8․ Բուժքույրերը շատ են սիրում երեխաներին։ Պատրաստ եղիր, որ նրանք կգան, կգրկեն երեխային, կմերսեն մարմնի տարբեր հատվածները։

9․ Քեզ կթվա, որ երեխան ատում է քեզ և միայն քո ձեռքերում է լացում։ Նա կարծես թե զգուշացնում է, որ կփչացնի կյանքդ։ Սա, իհարկե, կատակ է, բայց դու նման զգացում կունենաս։

10․ Երեխան գազեր կունենա, տարօրինակ ձայներ կարձակի։ Դու հույս կունենաս, որ ուրիշները կօգնեն քեզ՝ ասելով, թե որն է այդ ձայների պատճառը։

newborn in hospital

11․ Պատրաստ եղիր, որ ծանոթներդ և բարեկամներդ այցելելու են քեզ ծննդատանը։

12․ Քո փորը նման կլինի գնդակի, որը ոչ մի կերպ չի ուզում իջնել։

13․ Բուժքույրերը քեզ անընդհատ կհարցնեն՝ արդյոք բավականաչափ կաթ ունես, թե ոչ։

14․ Եթե քո և երեխայի հետ ամեն ինչ կարգին լինի, քեզ կցանկանան, ինչքան հնարավոր է, շուտ տուն ուղարկել, դու շատ կուրախանաս, բայց մի՛ շտապիր, տանը կսկսվի ամենասարսափելին։

15․ Բայց մի՛ անհանգստացիր։ Բոլոր կանայք անցնում են այս ամենի միջով։

Եվ պետք չէ, որ սուպերկին լինես, որ կարողանաս հաղթահարել բոլոր դժվարությունները, ուղղակի եղիր լավ մայր և ականջալուր եղիր մայրական բնազդին։