Երգչուհի Աննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նրան ջերմ շնորհավորել է ամուսինը՝ երգիչ Արամեն։
Արտիստն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է իր երգը եւ լուսանկարներ են ցուցադրվում գեղեցիկ զույգի մասնակցությամբ։ «Շնորհավոր ծնունդդ, կյանքս»,- մեկնաբանություններում գրել է Արամեն, իսկ Աննան տեսանյութը վերահրապարակել է իր էջում։