Վատ նորություն Հենրիխ Մխիթարյանի երկրպագուհիների համար. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանն այս առանը ծրագրում է ամուսնանալ։ Մարզիկի ընտրյալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթին։ Այս մասին հայտնում է Shantnews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել Հենրիխի եւ Բեթիի հարաբերությունների մասին։ Լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնում AGBU-ի (Armenian General Benevolent Union) գալա երեկույթի ընթացքում ֆուտբոլիստը մեղմ գրկել էր նրան։
Լուսանկարները՝ 168 Hours, Instagram