Համարվում է, որ անալ սեքսի ժամանակ հղիանալ հնարավոր չէ: Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, կներկայացնենք ստորև:

Կնոջ օրգանիզմի կառուցվածքն իմացողները կարող են ասել, որ դա լիովին հնարավոր է:

Անալ սեքսի ժամանակ սերմնաժայթքումից հետո սերմնահեղուկը չի կարող ձվաբջջին հասնել, բայց երաշխիք չկա, որ այդ հատվածից սերմը չի ներթափանցի հեշտոց, հետո՝ արգանդի խողովակներ:

Դեպքեր էին եղել, երբ անալ սեքսից կույս էր հղիացել:

 

Ինչպե՞ս պաշտպանվել հղիությունից

Հակաբեղմնավորում, ավելի ստույգ՝ պահպանակ: Միայն դա կարող է պաշտպանել անալ սեքսի ժամանակ հղիանալուց: Պահպանակը կկարողանա տղամարդուն պաշտպանել հնարավոր վարակներից, որոնք կարող են «կպչել» ուղիղ աղիքից: Շատ տղամարդիկ կարծում են, որ անալ սեքսի ժամանակ հնարավոր չէ վարակվել վեներական հիվանդություններով, հատկապես եթե զուգընկերուհին մաքուր է: Միայն տղամարդու ուրետրիտ՝ բավական տարածված և շատ տհաճ հիվանդություն, որը պետք կլինի երկար և դժվարությամբ բուժել: Պահպանակը ոչ միայն կպաշտպանի հղիությունից և վարակներից, այլև կհեշտացնի ներթափանցումը՝ պակաս վնասելով անալ ուղին: Ցանկալի է ջրային հիմքով լրացուցիչ քսանյութ օգտագործել, այդպես ներթափանցումն ավելի հեշտ և անցավ կլինի:

Պահպանակի բացակայության դեպքում ուշադիր եղեք, որ սերմնահեղուկը չընկնի կանացի սեռական օրգանի վրա:

Կա տարբերակ ակտն ավարտելու նախքան սերմնաժայթքումը, բայց ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում վերահսկել դա: Այնպես որ, ավելի լավ է՝ պահպանակ օգտագործել: