Armdaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որում բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանն անդրադառնում է մեր ընթերցողներին հուզող կարեւոր խնդիրներին։ Այս շաբաթ խոսել ենք սեռական ակտի տևողության, դրան նպաստող կամ խանգարող հանգամանքների մասին։
Որքան պետք է լինի սեռական ակտի տեւողությունը
Սեռական ակտի տևողությունը խիստ տարբեր է։ Տարբեր մարդկանց մոտ կյանքի տարբեր ժամանակահատվածում կախված շատ գործոններից, կարող է փոփոխությունների ենթարկվել։ Առհասարակ, շատ անհատական է սեռական ակտի «նորմայի» մասին տեղեկությունները և մարդու պատկերացումները։ Երբեմն 20 րոպե տևող սեռական հարաբերությունները կարող են նշվել որպես վաղաժամ սերմնաժայթքում և հակառակը՝ 5 րոպե տևողության ակտը ընկալվեն որպես անհնարին վիճակ սերմնաժայթքման հասնելու։ Սերմնաժայթքման հետ կապված տարբեր հեղինակներ տարբեր թվեր են ներկայացրել։ Օրինակ՝ ըստ ռուս գիտնականնների, «նորմայում» սեռական ակտի տևողությունը պետք է լինի 2-4 րոպե, նրանք նույնիսկ հաշվել են միջինում ներհրումների քանակը. այն մոտավոր 64 է : Ըստ ամերիկացի գիտնականների՝ սեռական հարաբերությունները նորմայում պետք է լինեին 5-7 րոպե, սակայն այսօր այս սահմանումներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։
Սեռական ակտի նորմալ տևողությունը այն է, երբ սեռական հարաբերության ավարտին երկուսն էլ հասնում են բավարարվածության զգացման՝ անկախ տևողությունից։ Դա խոսում է այն մասին, որ եթե նույնիսկ ակտը տևում է 1 րոպե, բայց ավարտին և երկուստեք հասնում են օրգազմի, ապա այստեղ որպես կանոն խնդիր չկա։ Իհարկե, այս պարագայում պետք է բացառել դիմացինի մոտ մի շարք խնդիրների առկայությունը ՝ օրինակ անօրգազմիան։ Հաճախ կինը ունենում է անօրգազմիա, և տղամարդը կարծում է, որ եթե ակտը լիներ երկար ապա նա կհասներ օրգազմի։ Այս պարագայում նույնիսկ ժամեր ձգվող ակտը կարող է կնոջը օրգազմի չհասցնել։
Ինչից է կախված այն
Սերմնաժայթքման ժամանակհատվածը կախված է բազմաթիվ գործոններից՝ անհատի գրգռվածության աստիճանից, սեռական կյանքի հաճախությունից, անձի նյարդահոգեբանական վիճակից, հորմոնների ավելցուկից կամ պակասորդից, միզուղիներում և շագանակագեղձում առկա բորբոքային վիճակներից, սեռական կոնստիտուցիայից և որոշ գենետիկ ֆակտորներից։ Օրինակ, որոշ հորմոնների բարձրացումը՝ Պրոլակտին, Թիրեոտրոպ հորմոն, կարող է բերել վաղաժամ սերմնաժայթքման, իսկ որոշների բարձրացումը՝ ունենալ հակառակ ազդեցությունը։ Նյարդահոգեբանական վիճակի ցայտուն օրինակ է Ադոլֆ Հիտլերի մասին հիշատակումը։ Շատ պատմական հոդվածներում նշվել է, որ նա ունեցել է ակամա սերմնաժայթքումներ իր ելույթներից շատերի ժամանակ։ Վաղաժամ սերմնաժայթքումն էլ ունի որշակի աստիճաններ և դրանցից ամենաբարդ ու անհանգստացնողը այցելուի համար այն է, որ սերմնաժայթքումը կարող է տեղի ունենալ մինչ սեռական օրգանի ներհրումը։
Ինչ անել սեռկան ակտի տեւողությունը երկարացնելու համար
Նախ և առաջ տևողությունը երկարեցնելուց առաջ անհրաժեշտ է վիճակի ճշգրիտ գնահատում։ Բուժման մեխանիզմը տվյալ դեպքում կախված է, թե ինչ գործոնների փոփոխությունների հետևանքով է առաջացել խնդիրը։ Եթե հորմոնալ, ապա կկարգավորվեն հորմմոներրը, եթե բորբոքային՝ ապապետք է վերսցվեն բորբոքումները և այլն։ Ամենահաճախ հանդիպող թերապիաներից մեկը հակադեպրեսանտների կողմնակի ազդեցությամբ և սեքս-թրեյնինգների իրականացմամբ խնդրի բուժումն է, որը իրականացվում է բժշկի հսկողության և նշանակված դեղերի արդյունքում։
Բավականին լայն տարածում ունի թմրեցնող նյութերի ազդեցությունը: Շատ պահպանակներ նախատեսված վաղաժամ սերմնաժայթքման համար ունեն իրենց մեծ քիչ քանակությամբ թմրեցնող նյութեր՝ հիմնականում լիդոկային։ Սակայն պետք է նշեմ որ հարցի նմանատիպ լուծումն ունի ժամանակավոր բնույթ և հաճախ վիճակը ավելի է վատանում, երբ սկսում են չօգտագործել նմանատիպ պահպանակներ։ Կամ սեռական հարաբերությունից առաջ առնանդամի գլխիկից փչում են սառեցնող կամ թմրեցնող նյութեր, որոնք նույնպես ունեն զգացողությունը թուլացնող և սեռական ակտը երկարացնող հատկություններ։
Բժշկի կողմից շատ ավելի դժվար լուծելի խնդիր է սերմանժայթքման հասնելու անհնարինությունը, որը կարող է հետևանք լինել մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը, նյարդահոգեբանական խանգարումները և այլն։