Եթե սեքսը լիներ զուտ ֆիզիոլոգիական հաճույք ստանալու ձև, այն կքննարկեին այնքան, որքան քննարկում են, ասենք, ոտնաթաթերի մերսումը։ Սակայն սեքսը բացառիկ ու ունիվերսալ հաճույք է։ Այն իր մեջ պարունակում է ուրախություն՝ գրավելու համար, ռիսկ, ալտրուիզմ, աշխարհաճանաչողություն ու շատ այլ բաներ, որոնք միաժամանակ ստանալն անհնար է։ Սեքսի տարբեր տեսակներ բերում են տարատեսակ հաճույքներ։ Մինչ բազմացման բնազդն ազատ արձակելը փորձեք պարզել, թե ինչ սեքս եք ակնկալում։ Իսկ մասնագետները հաշվարկել են, որ սեքսի 7 հիմնական ձև կա, որոնց նկարագիրը կներկայացվի ստորև։
1. Տեսողական սեքս
Եթե զուգընկերներից մեկի ուժերը սպառվել են, կամ էլ սկսվել է դաշտանային շրջանը, ապա դա դեռ առիթ չէ զրկել զուգընկերոջը հաճույքից ու կենսական այլ հաճելի բաներից։ Սեքսուալ փուլերի պարբերական անհամապատասխանություն պատահում է բոլոր զույգերի մոտ, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Նման իրավիճակներում սեքսի հարկադրանքն առաջացնում է ըմբոստություն, իսկ մերժումը՝ նեղացվածություն։ Կարելի է, իհարկե, կրծքով պաշտպանել Ձեր տրամադրությունը, բայց շատ ավելի կառուցողական է գտնել երկուսի համար հանդուրժելի փոխզիջումային լուծում։
Մարդը, ի տարբերություն շատ այլ կենդանի արարածների, շատ հարմարավետ մարմնի կառուցվածք ունի։ Նա ունի ձեռքեր, որոնցով շատ օգտակար գործողություններ կարելի է անել, այս պարագայում՝ ինքնաբավարարվել զուգընկերոջ ներկայությամբ ու պասսիվ կողմի ակտիվ օգնության ներքո։ Գլխավորը՝ շեղվել մտքից, որ անկողնային խաղը, որը չի ավարտվում անմիջական սեռական կապով, ժամանակի անմիտ կորուստ է։
2. Քնկոտ սեքս
Միգուցե դու արթնացել ես գիշերվա կեսին, որվհետև քո ընկերուհին քնած ժամանակ շատ «հաջող է սեղմվել քո մարմնին», կամ էլ հենց սկզբից եք գրկախառնված քնել ու կիսաքուն վիճակում դու անսպասելիորեն զգացել ես, որ սեքս ես ուզում…. պետք չէ արթնացրել նրան, ավելի լավ է գործել նուրբ ու քնքշորեն։ Դանդաղորեն տաքացրու նրան ձեռքով, ու երբ նա քնի մեջ սկսի մռլտալ, նույնքան անշտապ անցի գործի։ Անգամ եթե զուգընկերուհիդ չափազանց հոգնած է կիրք ցույց տալու համար, նա երբեք չի առարկի լավ քնկոտ սեքսի դեմ։ Կարևորը նրանից ջանքեր չպահանջել։ Քնկոտ սեքսի համար լավագույն դիրքը՝ կողքի վրա, որովհետև դրա ժամանակ զուգընկերուհին իր վրա չի զգում զուգընկերոջ քաշը։
3. Վայրի սեքս. Տարօրինակ ձևեր
Սեքսոլոգիայի պրոֆեսոր Պոլեվն ասում է. «Կարելի է, եթե զգույշ»։ Ահա նման կատեգորիային պատկանող մի քանի տարբերակ
Հարբած սեքս
Սեքսից առաջ խմել չարժի, որովհետև ալկոհոլը բթացնում է զգայականությունը, բայց որոշ ամաչկոտ կանանց այն կարող է օգնել ավելի անկաշկանդ լինել։
Հղի սեքս
Սա կնոջ համար մի բացառիկ ժամանակաշրջան է՝ տղամարդու հանդեպ տածած վստահության առումով, ու եթե բժիշկն ուղղակիորեն չի արգելում՝ ինչո՞ւ ոչ։
Սեքս լողափում
Ոմանք մտածում են, որ ջրի մեջ սեռական ակտ ունենալը կարող է վարակներ առաջացնել։ Իրականում ջուրը ու հատկապես ծովաջուրը շատ հաճելի զգացողություններ են պարգևում, պարզապես հետո լավ սրբվել է պետք։
Այն, որ քո ընկերուհին ռոմանտիզմի պակաս ունի, դեռ չի նշանակում, որ նա երազում է գրեթե բռնաբարված լինելու մասին։ Ինչպե՞ս հասկանալ, որ հենց այս պահին նա ուզում է «Միկի Ռուրկի մոտեցում», այլ ոչ թե «Էնրիկե Իգլեսիասի»։ Շատ պարզ. ուշադրություն դարձրեք նրա հագուստին ու վարքին։ Եթե կնոջ մոտ ցանկություն կա այդ գիշեր մի քիչ կոպիտ սեքսուալ արկածներ ունենալու, նա կարող է դրա մասին հուշել սադրող հագուկապով. կարճ կիսաշրջազգեստներ, թափանցիկ շապիկներ և այլն։ Նա կարող է ազդանշաններ ուղարկել նաև վարքային դրսևորումներով. սկսի սուր ու մի քիչ կոպիտ պահել իրեն, օրինակ՝ ծխախոտի ծուխը երեսիդ փչելով կամ էլ սովորականից մի քիչ ավելի շատ խմի։ Ուշադրություն դարձրեք «մի քիչ» բառակապակցության վրա, այսինքն ոչ շա՜տ քիչ, ոչ էլ չափից դուրս շատ։
Եթե դու ողջունում ես նման մոտեցումը, ապա պահիր քեզ համապատասխան կերպ։ Կարելի է կիրառել ինչպես ստանդարտ հնարքներ, ինչպիսին, օրինակ, սեղանի տակ գաղտնագողի ձեռքը նրա շրջազգեստի տակ մտցնելն է, այնպես էլ ավելի էքստրավագանտ հնարքներ, ինչպես օրինակ աչքերի կապելն է կամ էլ անակնկալ համբույրը։ Ամենաանսանձ սեքսը այդպիսին է դառնում նաև այն պատճառով, որ բերանը, մատները ու մարմնի այլ մասերն անսպասելիորեն հայտնվում են ոչ ստանդարտ տեղերում, ինչը ստեղծում է արգելակների բացակայության զգացում ու բացում մեր կենդանական բնազդն իր ողջ վայրիությամբ, բայց ամեն ինչ պետք է արագ լինի, իսկ տղամարդը լինի չափավոր ագրեսիվ ու անհամբերը։
4. Արագ սեքս
Կանայք սիրում են անակնկալներ, այդ թվում նաև սեքսուալ բնույթի։ Նրանցից շատերին դուր կգա, եթե դու փորձես սեքսով զբաղվել նրա հետ ինչ-որ անսպասելի տեղում՝ վերելակում, լոգարանում, օֆիսում… Միանգամից ասենք, որ խոսքը ծանոթ կանանց մասին է, իսկ անծանոթ կանանց պարագայում փորձել խորհուրդ չի տրվում, որովհետև կարող է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկվել։
Իրավիճակի անսովորությունն ու անգամ վտանգավորությունը հավելյալ սրություն է մտցնում սեքսի մեջ, բայց այդ վտանգը չափից դուրս իրական չպետք է լինի։ Ասել է թե, պետք չէ սեքսով զբաղվել, երբ մայրուղու վրա մեքենայով եք մեծ արագությամբ ընթանում, կամ էլ երեկոյան զբոսանքի եք դուրս եկել Թեհրանում։ Կարևորը, դա լինի ոչ ձեր ննջասենյակում։
Չգիտես ինչու, արագ սեքսի համար ամենապոպուլյար տեղերը հանդերձարաններն են խանութներում, ակումբային զուգարանները կամ էլ զբոսայգիների նստարանները։ Արագ սեքսին առանձին հմայք է տալիս այն, որ, իրոք, ստիպված եք ամեն ինչ շատ արագ անել ու պետք չէ վախենալ, որ Ձեր զուգընկերուհին կհիասթափվի կամ չի հասցնի օրգազմ ստանալ։ Կատարվողից ստացվող էմոցիաներն այնքան հզոր են, որ ծառայում են որպես բոնուս դրա համար և ստիպում են նրան ամեն անգամ համաձայնվել հերթական խելահեղությանը։
5. Ռոմանտիկ սեքս
Հեռախոսային սեքս
Եթե դուք իրարից հեռու եք, ապա սիրած էակի հետ հեռախոսային սեքսը կարող է ցրել Ձեր միայնությունը։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում չթաքցնել ֆանտազիաները, որովհետև դա ամենից շատն է գրգռում կանանց։
Վիրտուալ սեքս
Չնայած նրան, որ սա ըստ էության ոչ այլ ինչ է, քան մաստուրբացիա, այն օգնում է մարդկանց ավելի մտերմանալ ու հաղթահարել կաշկանդվածությունը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այն չի կարող փոխարինել լիարժեք սեքսը, այլ կարող է լինել դրա նախաբան։
Ռոմանտիկ սեքս
Եթե այսօր ձեզ համար հատուկ օր է (երկրորդ ժամադրությունը, ոսկե հարսանիքը) կամ էլ ընդհակառակը՝ դուք ավելի քան երբեք մոտ եք բաժանվելուն, ապա սեքսի այս տարատեսակը ձեզ շատ հարմար է։ Ցորենի դաշտում շամպայնն ու մեղմ քնքշանքները՝ Վիվալդու երաժշտության ներքո, կհիշեցնեն նրան, որ չնայած քո բոլոր թերություններին, դու այնուամենայնիվ, արժանի ես նրա սիրուն։ Անգամ գործունյա կանայք, անգամ սադոմազոխիզմի ու զոոֆիլիայի հակումներով կանայք անտարբեր չեն ռոմանտիզմի հանդեպ։ Երկարատև ու լավ համբույները ռոմանտիկ սեքսի հիմքն են։
Այնպես որ, ատամները լվացեք և ի մարտ. շրթունքները, պարանոցը, դաստակները… ամենուրեք։ Աղջիկներին հատկապես դուր է գալիս, երբ իրենց համբուրում են այն պահին, երբ իրենք հետ են գցում իրենց՝ հենվելով ուժեղ, բայց նուրբ ձեռքին։ Երբ աղջիկն այդ դիրքում է, ճիշտ ժամանակն է սկսել ազատել նրան շորերից ու սկսել զբաղվել նրա կրծքերով, ու պետք է կենտրոնանալ դրանց ողջ մակերեսի վրա։ Սա իսկական ռոմանտիկ համբույրների ծրագրի պարտադիր մասն է կազմում (ահա թե ինչու, միշտ չէ, որ 4-րդ համարը ավելի լավն է, քան 1-ին համարը)։ Այնուհետև, զգուշորեն դիր աղջկան անկողնու վրա ու շարունակիր սիրել նրան՝ հետաձգելով բուն սեքսը ևս մի 15-20 րոպեով։
Ու հիշեք, ռոմանտիկ սեքսի ժամանակ պետք չէ ոչ մի հնարամիտ ակրոբատիկա, դա անգամ ավելորդություն է։ Այս նախաբանի ժամանակ լավագույն դիրքը դեմ առ դեմն է և ցանկալի է, որ նա լինի վերևից։ Գրկիր նրան ու անդադար համբուրիր նրա դեմքն ու կրծքերը ու մի շտապիր, բայց ցույց էլ մի տուր, որ հնարավորինս ձգձգում ես։ Եզրափակիչ գծին մոտ ավելացրու կիրքն ու փոխիր դիրքը միսսիոներականի։ Շշնջա նրան քնքուշ կոմպլիմենտներ։
Մեկ ռոմանտիկ սեքսի դիմաց պահանջիր 4 վայրի և 2 արագ սեքս։
6 Սեքս մարաթոն
Հիշում ես, թե ինչպե՞ս էր դա սկզբում, երբ դուք մի քանի օրով դուրս չէիք գալիս անկողնուց։ Հենց դրանում էլ կայանում է անծանոթի հետ սեքս ունենալու առավելությունը՝ կիրքը եռում է մինչև լուսաբաց։ Իսկ ինչո՞ւ չկրկնել դա հիմա, ի՞նչն է ձեզ խանգարում, այն բանի գիտակցությունը, որ ողջ կյանքը առջևներո՞ւմդ է…. Իհարկե լավ է, որ դու այդքան լավատես ես, բայց իսկական, տևական ու հաղթական սեքս-փառատոնը այն բանը չէ, որից պետք է հրաժարվել անգամ զագսից հետո։
Եվ այսպես, եկեք պլանավորենք սեքս մարաթոն։ Առաջին օրենքը՝ մի պլանավորիր այն։ Շուրջօրյա ինտիմի լավագույն պահը դրա սպոնտանության մեջ է։ Մի գեղեցիկ շաբաթ առավոտյան դուք կարթնանաք, և դու կհաղորդես նրան, որ պատրաստվում ես սիրել նրան մինչև կիրակի կեսօր ու վստահ եղիր, ոչ մի քեզ սիրող աղջիկ չի փոխարինի դա շոփինգի կամ էլ ընկերուհիների հետ շարքային հանդիպման հետ։ Իսկ ավելի լավ է կազմակերպել դա մի սովորական օր, իսկ աշխատանքի տեղը կասես, որ հիվանդացել ես։ Հենց այդպես՝ անակնկալ։ Արեք ամենը, ինչ մտքներիդ կփչի, այն ամենին, ինչի վրա առաջ՝ շտապելու պատճառով մեկ րոպե էիք ծախսում, արեք անշտապ ու որքան ուզեք։ Համարեք, որ դա նախնական փաղաքշանքների օր է՝ սեքսի ընդհատումներով։
7 Խաղային սեքս
Երբեմն սեքսուալ կյանքը լավն է լինում տեխնիկա-ստատիստիկական պարամետրերի համար, բայց, այնուամենայնիվ, այն միապաղաղ է։ Ամեն օր նույն փաղաքշանքները, նույն սիրելի դիրքը, նույն բուռն հեշտանքը, հեռուստացույցն ու քնել։ Երբեմն պետք է ինչ-որ բան փոխել և վստահ եղիր, որ քո զուգընկերուհին ձեռքով-ոտքով կողմ կլինի նման փոփոխությունների։ Ընտրեք ինչ-որ մի գիշեր՝ փորձարկումների համար։ Օրինակ՝ նոր դիրքեր փորձարկեք, կամ էլ ինչ-որ սերային խաղեր խաղացեք։ Գուցե մանկամիտ թվա առաջին հայացքից, բայց հավատացած եղեք, դա նոր շունչ կմտցնի ձեր անկողնային կյանք։ Այ հենց այստեղ շատ տեղին կլինի ճիշտ պլանավորումն ու հաշվարկը։