Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշի կինը՝ պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել, փոխանցում է Rusarminfo-ն։
Լողափում արված լուսանկարում Լիլիթ Ավագյանը կանգնած է երեխան գրկին և մեջքին երևում է Հայաստանի զինանշանով մեծ դաջվածք։
Հայ օգտատերերը ողջունել են հայրենակցին՝ հերթական հայրենասիրական ակցիայի համար։ Առաջին անգամ չէ, որ Ավագյանը հայկական թեմատիկայով նկարներ և տեսանյութեր է հրապարակում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիլիթ Ավագյանը երեխաների հետ առօրյայում շփվում է հայերենով։