07:04
Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը հեռացրել են բոլոր համատեղ լուսանկարները

Դերասան Հայկ Պետրոսյանն ու դերասանուհի Իննա Խոջամիրյանը սոցցանցային իրենց էջերից հեռացրել կամ թաքցրել են համատեղ լուսանկարները, ամեն դեպքում, դրանք այլևս չեն երևում նրանց էջերում։ Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ զույգը բաժանվել է։ Նրանց երկրպագուները դիմել են Tert.am Life-ի խմբագրություն` խնդրանքով պարզաբանել լուրը։

Շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք դերասանուհու հետ։ Անձնական կյանքին վերաբերող իրադարձության մասին խոսել Իննան չցանկացավ` ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հասատելով լուրը. «Ընդհանրապես խոսել չեմ ուզում։ Ոչ հերքել, ոչ հաստատել, ոչինչ չեմ ուզում ասել․ դա իմ անձնական դաշտն է»։

Փորձեցինք կապ հաստատել նաև Հայկի հետ, սակայն նա հեռախոսազանգերի չէր պատասխանում։

Հիշեցնենք, որ զույգը պաշտոնապես նշանադրվել էր տարեսկզբին՝ հունվարի 19-ին, մինչև այդ` հունվարի 8–ին Հայկը Թաիլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։ Հունվարի 19–ին դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել. «Ես ասացի այո»։

Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե՛ Հայկը, թե՛ Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Փետրվարի 14–ին ևս Իննան հրապարակել էր Թաիլանդում արված առաջարկության լուսանկարների շարքը։ Այս բոլոր լուսանկարները, սակայն, հիմա հեռացված են էջերից։

life.tert.am

Առաջարկում ենք նաև
Լրահոս