Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Լիլիթը կրում է ջինսե տաբատ, սպորտային ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Բարի օր, իմ թանկագիններ։ Աթենքում համերգը տևեց մինչ լուսաբաց, որից անմիջապես հետո ուղևորվեցինք Սալոնիկ: Ոչ մի վայրկյան գրելու ժամանակ չեղավ: Աթենքի համերգի պես Սալոնիկի համերգն էլ շաաատ թեժ էր: Հեռանում եմ՝ ինձ հետ տանելով բացառիկ անմոռանալի հույզեր ու ապրումներ, որոնք ունեցա վերջին երկու օրերին: Հ.Գ. Իսկ հիմա ուղևորվում ենք Պլովդիվ»: