Կայունությունը հրաշալի է, բայց հարաբերությունների համար օգտակար են այնպիսի սովորությունները, որոնք կարող են կոտրել ձանձրույթը: Ներկայացնում ենք այն գործողությունների ցանկը, որոնք ավելի կմտերմացնեն սիրահարներին:
1. Միասին կերակուր պատրաստեք: Որքան լավ գիտեն սիրահարված մարդիկ մեկը մյուսի համային նախասիրությունները, այնքան լավ են միմյանց զգում:
2. Երկար և կրքոտ համբուրվեք մարդաշատ վայրում: Ի դեպ, հոգեբանները պարզել են, որ մեր մարմինը սկսում է արտադրել «երջանկության հորմոն», երբ մենք ողջագուրվում են ոչ պակաս, քան 20 վայրկյան: Իսկ եթե ցանկանում եք բարձրացնել զգացմունքների աստիճանը, գրկախառնվեք և համբուրվեք մարդաշատ վայրում:
3. Ուղարկեք միմյանց ինտիմ լուսանկարներ և հաղորդագրություններ: Արդեն արե՞լ եք: Նշանակում է՝ ամեն ինչ հրաշալի է:
4. Միմյանց նվերներ արեք առանց առիթի: Այո՛, առիթներ պետք չեն: Պարզապես հետաքրքիր անակնկալ մտածեք:
5. Միասին պղպջակներով լոգանք ընդունեք: Իսկ եթե տան պայմանները նման հնարավորություն չեն տալիս, կարելի է այլ բան մտածել:
6. Փորձեք Կամասուտրայի բոլոր դիրքերը: Դե, եթե անգամ ոչ բոլոր դիրքերը, ամեն դեպքում դուք կընդլայնեք ձեր մտահորիզոնը և կորոշեք ձեր նախասիրությունները:
7. Bucketlist գրեք: Ազատություն տվեք երևակայությանը, և թող այն կազմի ձեր ապագա պլանները, ընդհանուր երազանքները:
8. Գիշերն անցկացրեք հյուրանոցում՝ չհեռանալով սեփական քաղաքից: Նախ՝ սա ռոմանտիկ ժեստ է, բացի այդ՝ դուք կարող եք կրկին զգալ «կատարյալ օտարականներ» լինելու հմայքը: Եվ երրորդ՝ կարող եք օգտվել հյուրանոցի լոգարանից և պղպջակներով լոգանք ընդունել:
9. Զվարճալի հանդերձանք կրեք, օրինակ՝ հելոուինյան կոստյումներ: Զարմանալի է, բայց սա շատ է մտերմացնում:
10. Մեկնեք այնտեղ, ուր երբեք նախկինում չեք եղել: Նոր տպավորությունները կարող են ընդհանուր զգացմունքներ նվիրել: