Յուրաքանչյուր աղջկա կյանքում լինում է մի պահ, երբ նա վերջապես համարձակվում է անել այն, ինչ միշտ ցանկացել էր: Կան բաներ, որ պարտադիր պետք է գոնե մեկ անգամ փորձել:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 26 բան, որ յուրաքանչյուր աղջիկ գոնե մեկ անգամ պետք է անի իր կյանքում:
1. Հագնել սեքսուալ, ընդգծող զգեստ և դուրս գալ՝ վայելելու տղամարդկանց քաղցած հայացքները
2. Միայնակ գնալ ճանապարհորդելու այնտեղ, ուր միշտ երազել ես գնալ
3. Գնել հենց այն բարձրակրունկները, որոնց նայում էիր սիրահարված հայացքով
4. Վերջապես ասա ղեկավարիդ՝ որքան շատ է քեզ հունից հանում, թքած ամեն բանի վրա
5. Անխնա ֆլիրտի դիմել և բավականություն ստանալ ժամադրություններից
6. Գնել և ուտել այն մեծ բուրգերը և չմտածել ավելորդ քաշ հավաքելու մասին
7. Դեմքին ասել այն ամենն, ինչ մտածում ես այն աղջկա մասին, ումից զզվել ես ողջ ուսումնառության ընթացքում
8. Քաջություն հավաքել և կարճ կտրել մազերը, չնայած որ երկար ժամանակ էիր դրանք երկարացնում
9. Համարձակվել և սեր խոստովանել այն տղային, որին արդեն վաղուց սիրում ես
10. Ողջ աշխատավարձը ծախսել գնումների վրա
11. Սովորել օտար լեզու և ուղիներ գտնել այն պրակտիկ գործածելու համար
12. Բիկինի հագնել և գնալ լողալու․ էական չէ՝ լողափ, թե լողավազան
13. Մի լավ հարբել
14. Գնալ երեկույթի և ողջ գիշեր անդադար պարել
15. Ընկերուհիներով գիշերային ակումբ գնալ և մի լավ տժժալ
16. Գնալ սպա և վայելել դրա ամեն մի պահը
17. Մի ողջ օր ճանապարհորդել առանց հեռախոսի
18. Ինչ-որ մեկի հետ չար կամ զվարճալի կատակ անել
19. Գնալ ծերանոց և մեծահասակների հետ ժամանակ անցկացնել
20. Էքստրեմալ սպորտով զբաղվել և հաղթահարել վախը
21. Տուր ինչ-որ մեկին այն, ինչ շատ ես սիրում, քանի որ նրան դա ավելի պետքական է։ Հավատա, ներքուստ հիանալի զգացողություն կունենաս
22. Ծանոթությունների կայքում կեղծ էջ բացիր և մի փոքր զվարճացիր
23. Ներողություն խնդրիր այն մարդուց, ում ողջ կյանքում առանց պատճառի ատել և նեղացրել ես
24. Մասնակցիր մարաթոնյան վազքի
25. Ընտանի կենդանի պահիր և հոգ տար նրա մասին
26. Եթե լավ ձայնային տվյալներ ունես, մասնակցիր ինչ-որ երաժշտական մրցույթի, գուցե մի բան ստացվի