Կբացենք մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանանք ամենլավ խոհարարը լինել միս պատրաստելու մեջ։
Հատուկ բաստուրմա դնելու բաղադրատոմս, որի շնորհիվ միսը եփելուց հետո շատ փափուկ կստացվի, այնքան փափուկ, որ կհալվի բերանում։
Բաղադրամասեր
2 կգ խոզի մսին՝
2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ,
2 ճաշի գդալ աղ,
2 ճաշի գդալ սև աղացած պղպեղ,
1 ճաշի գդալ խնձոր քացախ,
մի պտղունց շաքարավազ,
0,5 հատ գլուխ սոխ,
1,5 ճաշի գդալ ձիթայուղ,
2 ճաշի գդալ գարեջուր
Պատրաստման եղանակը
Միսը կտրատեք և համեմեք աղով և պղպեղներով, լավ խառնեք։
Ավելացրեք քացախը և ձիթայուղը և կրկին լավ խառնեք։
Սոխը ճզմիչով ճզմեք մսի վրա, մնացած զանգվածն էլ լցրեք մսի վրա, լավ խառնեք։
Վերջում ավելացրեք գարեջուրը և շաքարավազը։
Այն պոլիէթիլենային տոպրակով հերմետիկ փակեք և դրեք սառնարանը, բայց թույլ տեղ, որ սառույց հանկարծ չկապի։
12 ժամ հետո կարող եք արդեն պատրաստել։
Այս բաղադրատոմսով կարող եք թե՛ խորոված անել, թե՛ կարտոֆիլի հետ միասին ջեռոցը դնել։