Tert.am Life-ը գրում է.
Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ լայն տարածում գտավ Լիլիթ Հովհաննիսյանի՝ Հոլանդիայում կայացած համերգի ժամանակ արված տեսանյութը, որտեղ երևում է, որ Լիլիթի ինքնազգացողությունը բեմում վատանում է և նրա հետ պարող աղջիկներն օգնություն են կանչում։
Մինչ երկրպագուները քննարկում են, որ, գուցե, համաշխարհային շրջագայության խիտ գրաֆիկը երգչուհուն բերել է գերհոգնածության, Tert.am Life-ը պարզել է, որ աղմկահարույց հատվածը պարզապես բեմադրության մի մասն է եղել։
Խաղարկային հատվածում Լիլիթն այնքան է պարում, որ ուժասպառ է լինում, նրա հետ պարող աղջիկները սկսում են օգնություն կանչել և երբ մարդիկ սկսում են անհանգստանալ, Լիլիթն անսպասելի վեր է կենում ու կրկին ակտիվ պարում։ Տեսանյութում, սակայն, չի երևում շարունակությունը, ինչն էլ քննարկումների ալիք է բարձրացրել, որ Լիլիթի ինքնազգացողությունը համերգի ժամանակ վատացել է։
Իրականում երգչուհին իրեն լավ է զգում և պատրաստվում է հաջորդ ելույթներին։
Որպես կանոն՝ երգիչները նման շրջագայության ժամանակ ներկայանում են նույն ծրագրով։ Լիլիթի՝ Սփյուռքի հանդիսատեսի համար նախատեսված համերգի ծրագիրը, սակայն, փոքր-ինչ տարբերվում է երևանյանից։ Արտերկրում համերգների ժամանակ երգչուհու ծրագրում ավելի շատ են ժողովրդական, աշուղական երգերի կատարումները, քանի որ Սփյուռքում այդ երգերն ավելի բուռն են ընդունվում։
Հոդվածն ամբողջությամբ այստեղ