Ռուսական շոու-բիզնեսի ամենապահանջված ռեփերներից մեկը` Տիմատին, այս պահին Երեւանում է: NEWS.am STYLE-ի տեղեկություններով` երգիչը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան:
Տիմատին չի ցանկացել հանրայնացնել իր այցը, սակայն մեզ հայտնի է դարձել, որ ռեփերը Երեւանում կմնա 3 օր, իսկ այցի նպատակը այստեղ Black Star Burger ռեստորանի բացման աշխատաքներն են:
Black Star Burger-ը Երեւանում կբացվի մայսին`Աբովյան 1/3 հասցեում:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր Երեւանում հայտնի ռեփերի ռեստորանի բացման մասին:
Երեւանյան Black Star Burger-ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը, մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են: Գնային քաղաքականությունը կվարվի տեղի գներին համապատասխան:
Աղբյուրը՝ News.am