Հաղորդավար, դերասանուհի Մերի Մակարյանը, ով հաջողությամբ ներկայացրեց իրեն վստահված «Դժվար ապրուստ» սերիալում Մերիի հերոսուհու կերպարը, այժմ վայելում է լիակատար հանգիստ և պատրաստվում է այն շարունակել նաև Հայաստանից դուրս: Վերադառնալուն պես նա կորոշի, թե որ ֆիլմում նկարահանվելու առաջարկն ընդունի:
«Դժվար ապրուստ» սերիալը բացի դերասանական փորձից ու ճանաչումից էլ ի՞նչ տվեց Ձեզ:
Բացի դերասանական մեծ փորձից այն ինձ տվեց նաև կյանքի մեծ փորձ, որը անգնահատելի է: Ձեռք բերեցի նաև շատ լավ ընկերներ որոնք միշտ իմ կողքին են:
Այսօր ինչո՞վ եք զբաղված: Նոր ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ունեք:
Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այս պահին ես հանգստանում եմ, հետևաբար ինձ մոտ հանգիստ վիճակ է, չեմ զբաղվում ոչնչով: Պատրաստվում եմ հանգիստս վայելել արդեն նաև Հայաստանից դուրս, իսկ վերադառնալուն պես կմտածեմ, թե աշխատանքի որ առաջարկն ընդունեմ: Միայն կասեմ, որ այսօր ունեմ և ֆիլմերում նկարահանվելու, և թատրոնում խաղալու շատ հրավերներ, շուտով հնարավոր է նաև ընդգրկվեմ որևէ ներկայացման մեջ: Ինքս ունեմ գեղարվեստական ֆիմում նկարահանվելու մեծ ցանկություն:
Իսկ ինչպիսի՞ դեր չեք խաղա:
Ես կարծում եմ, որ չկա վատ դեր և յուրաքանչյուր պրոֆեսիոնալ դերասան պետք է պատվով ներկայացնի այն բոլոր կերպարները, որոնք իրեն վստահում են: Չկա այնպիսի մի դեր, որի հերոսուհուն ես չհամաձայնվեմ մարմնավորել. կարևորը կարողանաս քո խաղով ազդեցություն թողնես մարդկանց վրա: