Երգիչ Էրիկ Մակարյանը պատրաստվում է աշխատանքային առաջարկով Հայաստանից մեկնել: «Առաջարկը ստացել եմ Ղազախստանի ակումբներից մեկից: Դեռևս պայմանագիր չենք կնքել, չգիտեմ, թե որքան ժամանակով դրսում կլինեմ: Ապրիլ ամսվա վերջ կգնամ և ամեն ինչ պարզ կդառնա»,-Life.Panorama.am-ին տեղեկացրեց երգիչը:
Հարցին, թե մեկնելու պատճառն արդյոք դրսի ֆինանսական բարենպաստ հնարավորություննե՞րն են, թե ոչ, Էրիկը պատասխանեց. «Անկախ նրանից, թե որտեղ կլինեմ՝ Հայաստանում, թե դրսում, միևնույն է, ես լավ գումար եմ աշխատում ու գնալուս պատճառը բոլորովին էլ գումարը չէ: Պարզապես ուզում եմ միջավայրս փոխել: Ես հիմնականում Ռուսաստանում եմ ապրել, աշխատել, թեև վերջին շրջանում Հայաստանում էի գտնվում: Քանի որ այժմ նորից առաջարկ ունեմ, ուզում եմ առիթից օգտվել և միջավայրի փոփոխություն անել»:
Շարունակությունը` այստեղ: