Ժամանակակից կյանքի ռիթմն այնպիսին է, որ մենք մշտապես մեր անձնական տարածք ենք թողնում տարբեր մարդկանց։ Ոմանք երկար չեն մնում, մյուսները մի որոշ ժամանակ շարունակում են մնալ։ Ոմանց հետ մենք սկսում ենք անկեղծորեն ընկերություն անել, մյուսներին անկեղծորեն սիրահարվում ենք։ Եվ դա իհարկե հրաշալի է, բայց եթե ձեր ընկերը այս 5 որակներից գոնե մեկն ունի, որոնք ստորև ներկայացնում ենք, ապա համոզված եղեք, որ այդ մարդը ձեզ կդավաճանի։ Այդպես միշտ է լինում։

Նա եսասեր է

Եսասեր մարդուն ամբողջությամբ վստահել պետք չէ։ Նա երբեք չի ընդունում իր սխալները, և ամեն ինչում մեղավոր կհամարի ձեզ։ Եսասերը միշտ ընտրում է իրեն, իր կոմֆորտն ու հարմարությունը, իսկ դա նշանակում է, որ նա երբեք ոչ մի բան չի զոհաբերի ձեզ համար։

Նրա մոտ բացակայում է կարեկցանքը

Նրանք, ովքեր դավաճանում են, սովորաբար զրկված են կարեկցելու և ուրիշի հույզերը հասկանալու ունակությունից։ Եվ դա հասկանալի է, նման մարդը պարզապես խղճի խայթ չի զգում իր արած ստորության համար։ Նման մարդուց արժե հեռու մնալ։

Չի կարողանում լեզուն ատամների արանքում պահել

Մարդն, ով ձեզ ուրիշի գաղտնիքներն են պատմում, արժանի չէ ձեր վստահությանը։ Համոզված եղեք, որ ձեր գաղտնիքներն էլ կբարձրաձայնվեն։

Նա նման է քամու տակ պտտվող հողմացույցի

Եթե մարդը փոխում է իր կարծիքն ու վարքը կախված այն բանից, թե որտեղ և ինչպես ավելի շահավետ կնայվի, ապա այդ մարդը նա է, ով հենց առաջին հնարավորության դեպքում ձեզ կմատնի։

Նա պատրաստ չէ օգնել

Նա օգնություն է խնդրում, նա նույնիսկ կարող է շնորհակալություն հայտնել, բայց երբ դուք հայտնվեք այնպիսի իրավիճակում, երբ ձեզ է պետք օգնություն, ապա նա ձեր կողքին չի հայտնվի։ Իմացեք, որ այս մարդը վստահելի չէ։

 

Նյութի աղբյուր blognews.am