
Բաղադրիչներ
- կարագ - 200 գ
- կաթի փոշի - 200 գ
- կակաո - 3 ճգ
- շաքարավազ - 250 գ
- շաքարի փոշի - 5 ճ/գ
- ջուր - 100 մլ
Պատրաստման եղանակը
Ջուրն ու շաքարավազը հասցնում ենք եռման, ավելացնում ենք կարագը և խառնում այնքան, մինչև զանգվածը թանձրանա: Կաթի փոշին խառնում ենք կակաոյի հետ և լցնում զանգվածի մեջ:

Գնդիկներ ենք ձևավորում:

Թաթախում ենք սկզբում շաքարի փոշու, այնուհետև՝ կակաոյի մեջ:

Ահա և վերջ:


Գնդիկներ ենք ձևավորում:

Թաթախում ենք սկզբում շաքարի փոշու, այնուհետև՝ կակաոյի մեջ:

Ահա և վերջ:

Համեղ տրյուֆել, որը պետք է վայելենք մեկ բաժակ սուրճով։
Նյութի աղբյուր cooks.am