Վերջին շաբաթների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկում են երգչուհի Սելին Դիոնի կազմվածքը։ Շատերն են կարծում, որ Սելին Դիոնը չափազանց շատ է նիհարել եւ հիվանդագին նիհար տեսք ունի։
Երգչուհին The Sun-ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ թեմային ու նշել.
«Ինձ դուր է գալիս իմ տեսքը, եւ ես չեմ ցանկանում քննարկել դա։ Պետք չէ անհանգստանալ։ Պետք չէ անվերջ լուսանկարել։ Եթե ձեզ եւս դուր է գալիս իմ արտաքինը, ես ուրախ եմ։ Եթե ոչ, ինձ հանգիստ թողեք»,- ասել է Սելին Դիոնը։