
Բաղադրամասեր
- Բրնձի քացախ - 3-4 ճաշի գդալ
- Շաքար - 1 ճաշի գդալ
- Աղ - ըստ ճաշակի
- 1 տուփ չորացրած ջրիմուռների հավաքածու
- «Նորի» թույլ աղ դրած կամ մարինացված սաղմոն
- 100-150 գրամ ավոկադո
- 1 հատ թարմ վարունգ
- 2 հատ կանաչ սոխ
- 2 ճյուղ վասաբի (պարտադիր չէ)
- 25 գրամ սերուցքային պանիր
- 50-100 գրամ կարմիր կամ սեւ ձկնկիթ
- 50 գրամ մարինացված մանրածովախեցգետին (криветки) (պարտադիր չէ)
- 100 գրամ մարինացված կոճապղպեղ (имбирь) (պարտադիր չէ)
- 1 բանկա սոյայի սոուս
- Ծղոտե փոքր սփռոց
Պատրաստման եղանակը
- Բրինձը խաշել մեծ քանակությամբ ջրով եւ շատ քիչ աղով: Ջրքամել, թողնել՝ մի քիչ սառչի: Երբ հասնի մոտ 40-42 աստիճանի, ավելացնել շաքարավազն ու բրնձի քացախը, լավ խառնել:
- Ծղոտե անձեռոցիկի վրա դնել «Նորիի» մի թերթիկ: Վրան լցնել բրնձից մի քանի գդալ, եւ ոչ շատ հաստ շերտով տարածել չորացրած ջրիմուռի վրա:
- Եզրից մի մատ թողնել ազատ: Բրնձի վրա բարակ գծով քսել վասաբի: Վասաբիի վրա մի քիչ ավելի հաստ գծով քսեք սերուցքային պանիր:
- Սկսեք շարել լցոնը՝ երկար, բարակ կտրատած ավոկադոն, վարունգը, կանաչ սոխը, ձկնամթերքները: Ծղոտի օգնությամբ զգուշությամբ, բայց շատ ամուր սկսեք փաթաթել ռոլլերը:
- Հենց այդպես փաթաթած էլ թողեք՝ մի որոշ ժամանակ մնա, որպեսզի ամրանա: Կտրատեք շատ սուր դանակով: Մատուցեք մարինացված կոճապղպեղի, վասաբիի եւ սոյայի սոուսի հետ:
- Ի դեպ, կարող եք վասաբին եւ սոյայի սոուսը խառնել իրար 1:10 հարաբերությամբ, առանձին փոքրիկ ամանում, եւ սուշին թաթախելով այդ խառնուրդի մեջ ուտել:
Նյութի աղբյուր xohanoc.am