Խեցգետիններին հաճախ են բարդ ու առեղծվածային համարում: Իրականում օտարվածության դիմակի տակ թաքնված են բազմաթիվ դրական հատկություններ: Fabiosa.ru-ն ներկայացրել է 7 լուրջ պատճառ՝ ինչու է հարկավոր Խեցգետին ընկեր ունենալ:
Գնահատում են նվիրվածությունն ու սերը: Խեցգետինները սովարաբար հավատարիմ են: Կարող են իդեալականացնել մարդուն, ում սիրում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են մյուսների զգացմունքներն ու նվիրվածությունը:
Առատաձեռն են: Եթե Խեցգետիններն իսկապես վստահ լինեն, որ ձեզ օգնություն է անհրաժեշտ, պատրաստ են նույնիսկ վերջին շապիկը ձեզ տալ: Բայց եթե որոշել եք խաբել նրանց, առատաձեռնության պետք չէ սպասել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ընդառաջ գնալ միայն նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
Հեշտությամբ են հասկանում մարդկանց: Հավանաբար Խեցգետինները կենդանակերպի նշանների շարքում միակն են, ովքեր հեշտությամբ են փոխըմբռնման հասնում շփման ընթացքում: Խեցգետինները քիչ ընկերներ ունեն, նրանց ընտրության հարցում բավական խիստ են:
Բարեսիրտ են, կարեկցող: Խեցգետինները պատրաստ են լսել և խորհուրդներ տալ: Դժվար է գտնել ավելի կարեկից մարդու:
Հավատարիմ ընկերներ են: Եթե ցանկանում եք, որ հոգ տանեն ձեր մասին, հարաբերություններ կառուցեք Խեցգետնի հետ: Նրանք պատրաստ են խնամել ձեզ հիվանդ ժամանակ, անհապաղ օգնության հասնել, երբ ունեք դրա կարիքը:
Համառ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկապես համառ են, պատրաստ փոխել աշխարհն իրենց գաղափարներով:
Գաղտնապահ են: Խեցգետինները կարողանում են գաղտնիքներ պահել: Միայն թե հաշվի առեք, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լռություն կպահպանեն, եթե իսկական ընկեր եք: