Ռուս երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ժամանակ առաջին բուժօգնություն է ցույց տվել էկոնոմ դասի ուղևորներից մի կնոջ, ով թռիչքի վերջում իրեն վատ է զգացել ու հանկարծակի ուշաթափվել:
Ռոզենբաումը արհեստական շնչառություն է տվել կնոջը, ինչից հետո տուժածն ուշքի է եկել:
Երաժիշտը ավարտել է Լենինգրադի առաջին բժշկական ինստիտուտն ու որոշ ժամանակ աշխատել շտապօգնության ծառայությունում, որպես բժիշկ-թերապեվտ:
Նյութի աղբյուրը lenta.ru: