44-ամյա Պենելոպե Քրուզը այն աստղերից է, որոնք ոչ միայն հաճախ չեն հայտնվում սոցիալական միջոցառումների ժամանակ, այլև հազվադեպ են առօրյա կյանքում հայտնվում լուսանկարիչների տեսադաշտում: Հետևաբար իր մասնակցությամբ յուրաքանչյուր լուսանկար երկրպագուների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Երեկ իսպանացի դերասանուհուն նկատել են Բարսելոնայի լողավազաններից մեկում բավականին սեքսուալ արտաքինով: Սակայն, ինչպես պարզվեց, նա պարզապես նկարհանման հրապարկում էր, սակայն ֆիլմի մասին որևէ տեղեկություն դեռ չկա։