Իսպանացի դերասանուհի Պենելոպա Քրուզը, ով երկրորդ երեխան է սպասում դերասան Խավիեր Բարդեմից, Բարբադոս կղզու լողափում ներկայացել է բիկինիով:
Ըստ The Hollywood Reporter-ի, 38-ամյա դերասանուհին Կարիբյան կղզի է եկել երկու տարեկան որդու՝ Լեոյի հետ: Օդանավակայանից Քրուզին տեղափոխել են Sandy Hotel շքեղ հինգաստղանի հյուրանոց, որը տեղակայված է Բարբադոսի արեւմտյան ափին: Այստեղ դերասանուհին որդու հետ ծովափի տեսարանով երկսենյականոց համար է վերցրել:
Հիշեցնենք, որ Պենելոպա Քրուզը երկար ժամանակ հերքում էր իր հղիության մասին լուրերը: Միայն այս տարվա փետրվարին նա վերջապես խոստովանեց. «Այո, հղի եմ երկրորդ երեխայով: Ես երջանիկ եմ եւ շատ հուզված»: