Մադրիդում կայացել է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ համբավ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել 44-ամյա Պենելոպա Քրուզը եւ 58-ամյա Անտոնիո Բանդերասը։

Դերասանուհի Պենելոպան երեկոյի համար ընտրել էր Chanel ապրանքանիշի կարճ զգեստը։ Սեքսուալ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու Chanel-ի կաշվե պայուսակը։ Դերասանուհին վառ գույնով ընդգծել էր շուրթերը։