Հայտնի երգչուհի Պրիանկա Չոփրայի մատին վերջերս երկրպագուները նկատել են ադամանդյա գեղեցիկ մատանի։ Դժվար չէր կռահելը երկրպագուների համար, որ 36 ամյա Պրիյանկային ամուսնության առաջարկ է արել իր 25-ամյա ընկերը Նիկ Ջոնասը։ Այս մասին գրում է «spletnik.ru»-ն։
Եվ արդեն խոսակցությունները հարսանիքի մասին հաստատվել են։ Զույգն այժ Մումբայում է, որտեղ նրանք անցկացրել են ավանդական հնդկական հարսանեկան արարողությունները, որը ըստ կանոնների պետք է տեղի ունենա հարսնացուի տանը: Զույգն «Instagram»-ում կիսվել է արարողության կարդրերով։
Հետաքրքիր է, որ Պրիյանկան իր ընկերուհու Մեգան Մարկլի հարսանիքի հյուրն էր, սակայն Հնդկաստանում տեղի ունեցած արարողությունը դքսուհին չի մասնակցում