Մադրիդի «Ատլետիկո»-ի ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը ամուսնացել է Սոֆի Էրերայի հետ:

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև Դիեգո Ֆորլանը Լուիս Սուարեսը, Էդիսոն Կավանին, Անտուան Գրիզմանը, Կոկեն Պուանֆրանը:

Զույգը որոշել է հարսանեկան նվերները փոխանցել մանկական հիվանդանոցի ֆոնդին: