37-ամյա հայազգի դերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը իր կողմից թողարկված Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել: Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ամենատպավորիչն այն է, որ Քիմը ոչ մի դրամ չի ծախսել օծանելիքները գովազդելու վրա, փոխարենն օգտագործելով սոցիալական մեդիայի ուժը: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:
Օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով:

 

Սա առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը մի քանի րոպեում մեծ գումար է աշխատում: Նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել: