Daily Mail-ը գրում է, որ ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության չվերթի ժամանակ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. սիրահար զույգն ամուսնացել է հենց չվերթի ժամանակ՝ 11 կմ բարձրության վրա:
Արտասովոր հարսանեկան արարողությունն անցկացվել է Լաս Վեգաս-Բալթիմոր չվերթի ժամանակ, որի ընդհանուր տևողությունը 45 րոպե էր: Հարսնացուն՝ Ռենեն, հարսանյաց զգեստով Ed Sheeran-ի «Perfect» երգի հնչյունների ներքո անցել է ինքնաթիռի սրահով՝ նմանակելով խորանի մոտ հասնելու արարողությունը, իսկ «խորանի» մոտ նրան սպասել է փեսացուն:
Նշվում է, որ արարողությունը վարել է օդաչուն իր խցիկից՝ տեղեկացնելով ուղևորներին, որ զույգը ծանոթացել է 4 տարի առաջ՝ ծանոթությունների կայքերից մեկում: Այնուհետ նրանք փոխանակվել են խոստումներով ու վերադարձել իրենց նստատեղեր՝ Chris Brown-ի «Forever» երգի հնչյունների ներքո: