Երեկ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիյանը, ով այս պաշտոնին էր շուրջ 1.5 տարի, հրաժարական տվեց եւ միացավ նախարարության դիմաց հավաքված ցուցարարներին եւ մշակութային գործիչներին:

 

Արմեն Ամիրյանի այս քայլի, ինչպես նաեւ ապագա ՀՀ Մշակույթի նախարարի հավանական թեկնածուների մասին Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխխատյանի հետ:

 

«Ինձ համար անակնկալ չէր Արմեն Ամիրյանի այս քայլը, քանի որ հրաժարականից առաջ ես ինքս, մի քանի մշակութային գործիչների՝ Լալա Մնացականյանի, Էդուարդ Թոփչյանի, Վահագն Հայրապետյանի հետ բարձրացանք Արմեն Ամիրյանի մոտ: Նրա մոտ բարձրացա որպես իմ ընկեր՝ ասելով, որ դա այդ պահին ամենաճիշտ քայլը կլինի: Գիտեք, ինքը օդերում թռչող տղա չէ, նա շատ լավ էր հասկանում ամեն ինչ: Իսկ մեր զրույցից հետո մեր ընկեր Արմեն Ամիրյանն արեց այդ քայլը. Մենք միասին իջանք ներքեւ, որտեղ սպասում էին ցուցարարներն ու մշակութային գործիչները, նա շնորհակալություն հայտնեց իր 1,5 տավա աշխատանքի համար եւ ներողություն խնդրեց այն ամենի համար, ինչը չէր ստացվել իր պաշտոնավարման ընթացքում, որից հետո նա այնտեղ հավաքվածների կողմից ընդունվեց բուռն բացականչություններով ու ոգեւորությամբ: Իհարկե, այդ քայլն իր համար բավականին դժվար էր, քանի որ կային կողմնակի գործոններ, որոնք կարող էին եւ իրեն խանգարել, ինչպես խանգարում են մեր մյուս նախարարներին եւ պատգամավորներին: Բայց, կարծում եմ, այդ քայլը մի քիչ էլ «դուխի», տղամարդկային քայի հարց է եւ ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերը կարողացավ դա անել»,- պատմեց Հրանտ Թոխատյանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։