Համաձայնեք, չկա ավելի հաճելի բան, քան գարնանային գնումները: Ինչպես միշտ, նորաձեւությանը հետեւող ցանկացած մեկի զգեստապահարանի կարեւոր մասը հենց վերնազգեստն է:
2013-ի գարնան համար նախատեսված նորաձեւության միտումները մատնանշում են, որ հանրահայտության գագաթնակետին կրկին կաշվե բաճկոններն են: Համենայն դեպս, զգեստապահարանի հենց այդ մասնիկի վրա են հրավիրում հանրության ուշադրությունը առաջատար բրենդները, ինչպես, օրինակ, Celine-ը, Moschino-ն, Dsquared-ը եւ այլն:
Այս սեզոնին բաճկոններից տարբերվող տեսակների, բեռնավորված հնարավոր բոլոր տեսակի շղթաներով, մետաղական կոճակներով եւ ճարմանդներով: Այստեղ ներկայացված են նվազագույն զարդարանքներով եւ առանց օձիքի մոդելներ, որոնց կարելի է հանդիպել Versus-ի, Willow-ի, United Bamboo-ի եւ այլոց մոտ: Սա դուր կգա հագուստի զուսպ ոճը նախընտրողներին:
Max Mara-ի, Bottega Venetta-ի եւ Rebecca Taylor-ի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դիզայներների հավաքածուներում կարելի է հանդիպել կարճ բոմբեր-բաճկոնակների, ներքեւի հատվածներում եւ թեւքերին տրիկոտաժային հավելումներով:
Ինչ վերաբերում է երկարությանը. նորաձեւ են համարվում «սփենսեր» բաճկոնները, որոնց յուրահատկությունը թեւերի ¾-րդ չափն է, ինչպես նաեւ ամենատարբեր գույների չափազանց կարճ բոլերոները: Նորաձեւության քննադատներին առավել հոգեհարազատ են եղել Lyn Devon-ի գարնանային հավաքածուի երկնագույն, ինչպես նաեւ միլանյան հայտնի դիզայներ Frankie Morello-ի բաճկոնները: Վերջինն ընդգծել է թեթեւամիտ կերպարը, որը ստեղծել է փիրուզագույն հագուստի միջոցով: