Բրիտանացի երգչուհի Ադելը 2014թ. հունվարին ելույթ կունենա ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հոբելյանին, հայտնում է Обозреватель-ը։
Միշելի 50-ամյակը թեկուզև կնշվի Սպիտակ տանը, սակայն կկրի մասնավոր երեկույթի կարգավիճակ, այսինքն՝ բոլոր արտիստների հոնորարները կվճարվեն նախագահական զույգի անձնական գումարներից։
«Ադելը հաճույքով ընդունել է առաջարկը և հրաժարվել իր աստղաբաշխական հոնորարից։ Նա կկատարի իր սիրելի հիթերը Միշելի և նրա ընկերների համար»,- նշել է աղբյուրը։
Ադելին կմիանա նաև երգչուհի Բեյոնսեն, ով Օբամա ընտանիքի վաղեմի ընկերն է։ Միշելը երկու երգչուհիների արվեստի երկրպագուն է, այդ պատճառով էլ շտապել է «ամրագրել» աստղերին նախապես՝ գրեթե 1 տարի առաջ։