Այս տարի մի շարք ընտանիքներում առաջին անգամ կլսվի երեխայի ճիչը, շատերն էլ երկրորդ կամ երրորդ անգամ կվայելեն ծնող դառնալու հաճույքը: BRAVO.am-ն առանձնացրել եւ ներկայացնում է այն հայտնի ընտանիքները, որոնցում այս տարի համալրում է սպասվում:
Անաիս Սարդարյանը վայելում է հղիության վերջին ամիսները: Դերասանուհին շուտով առաջին անգամ կմայրանա: Թեեւ Անաիսն իր հղիության մասին որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, բայց օրեցօր կլորացող նրա փորիկը դրա ակնհայտ ապացույցն է:):
Ֆելիքս Խաչատրյանի կինը' Գոհար Պարույրյանը, BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, որ փոքր-ինչ վախեցած է ամուսնուն հայտնել իր հղիության մասին, սակայն երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է հաղորդավար-ռեփերին: Վերջերս էլ հայտնել ենք, որ զույգի առաջնեկը տղա է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։