Բրիտանացի սոցիոլոգների մի խումբ հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ կանանց համար ամենագրավիչ տղամարդիկ ակնոց կրողներն են:
Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հրաժարվում են ակնոցից' փոխարինելով դրանք կոնտակտային ոսպնյակներով: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետազոտության արդյունքները, նրանք շատ իզուր են այդպես վարվում. կանանց մեծամասնությունն ակնոցավոր տղամարդկանց համարում է հիանալի սիրեկաններ: Բրիտանացի գիտնականները եկան այն եզրակացության, որ ակնոց կրող տղամարդիկ կանանց համար անչափ սեքսուալ են և անդիմադրելիորեն գայթակղիչ:
Ակնոց կրելը նորաձև է և սեքսուալ
Հետազոտությանը մասնակցած աղջիկների և կանանց խմբին բաժանվեցին տղամարդկանց լուսանկարներ' ակնոցներով և առանց:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է գնահատեին տղամարդկանց մի քանի չափանիշներով' սեքսուալության, գրավչության, արհեստավարժության և մտավոր հատկանիշներով:
Գրեթե բոլոր չափանիշներով ակնոցավորները գերադասելի էին մյուսներից: Մասնակիցների կեսից շատը խոստովանեց, որ ամենասեքսուալ և ամենագրավիչ տղամարդիկ նրանք են, ովքեր ակնոց են կրում:
Հետազոտությունը ներառում էր մի փոքր խորամանկություն: Նույն տղամարդը ներկայացված էր երկու լուսանկարում' ակնոցով և առանց ակնոցի: Հարցմանը մասնակից աղջիկների և կանանց ավելի քան 75% -ը խոստովանեց, որ ակնոցով լուսանկարներում տղամարդիկ ավելի սեքսուալ տեսք ունեն:
Ակնոց կրելուց անհարմար զգալը վաղուց արդեն արդիական չէ: Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի: Կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, ակնոցը դեմքի ձևին համապատասխանեցնելը: