Սուրբ ծննդի նախաշեմին Victoria’s Secret-ի «հրեշտակները» լավ են աշխատել և այժմ կարող են համարձակ կերպով հանգստանալ։

 

Ներքնազգեստի բրենդի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել են մի քանի լուսանկարներ մոդելների մասնակցությամբ տոնական գովազդային արշավից։

 

Ժասմին Տուկսը, Սառա Սամպայոն, Ռոմի Սթրիջը, Թեյլոր Հիլը, Լիլի Օլդրիջը և Էլզա Հոսկը կրել են ժանեկազարդ ներքնազգեստ, գիշերազգեստներ նոր՝ ձմեռային հավաքածուից, և իհարկե, Սանտայի գլխարկներ՝ տոնական մթնոլորտ ստեղծելու համար։

Առաջիկայում սպասվում է բրենդի սուրբծննդյան տեսահոլովակը։ Victoria’s Secret-ն այն թողարկում է ամեն տարի։