Քլոե Քարդաշյանը ինստագրամի իր էջում հաստատել է իր հղիության մասին լուրը։ Նա լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է  կլոր փորիկը։ Լուսանկարին կից Քլոեն գրել է․

 

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ:Ես և Տրիստանը երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի:Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր իմ նկատմամբ: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի և աջակցության համար»։

 

 

 

A post shared by Khloé (@khloekardashian) onDec 20, 2017 at 2:41pm PST