Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են բախվում աշխատանքային դժվարությունների, քան տղամարդիկ:
Meddaily.ru-ի փոխանցմամբ, հարցումներին մասնակցել է աշխատող 1500 կին: Հարցվածների 54%-ը կարծում է, որ իրենց աշխատանքը բավարար չափով չի վարձատրվում: 61%-ը դժգոհել է կարիերայի աճի բացակությունից, իսկ կանանց 32%-ը կարծում է, որ զարգացման եւ կարիերայի աճի հեռանկարներ ընդհանրապես չկան:
Հետազոտության արդյունքում հոգեբանները եզրակացրել են, որ նման իրավիճակն ազդում է կանանց լարվածության մակարդակի վրա, քանի որ, նախ, նրանց ինքնագնահատականը նվազում է, եւ երկրորդ, տնտեսության անկման պայմաններում ընտանիքներն ավելի շատ հույս են դնում կնոջ աշխատավարձի վրա, որը, կանանց կարծիքով, նվազեցված է: