Երեկ քրեական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր' Մարիամի հարսանիքն էր:
Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում:
Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է: Խնջույքին մասնակցում են Քանաքեռցի Տույը' Արթուր Ղազարյանը ՌԴ-ից և արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ: Հյուրերի թվում է հայաստանյան օլիգարխներից Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը, Արթուր Բաղդասարյանը և այլն: Հարսանիքին երգում են հայտնի աստղեր' Էրիկ Կարապետյանը, Հայկ Պետրոսյանը, Արմեն Խուբլարյանը ինչպես նաև ազգությամբ եզդի Վլեն:
Աղբյուրը' Meganews: