Հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն Instagram-յան էջում հրապարակել է 14-ամյա դստեր՝ Վասիլիսայի լուսանկարները Վերջինս Ուլյանայի ու նրա նախկին ամուսնու՝ միլիարդատեր եւ «Ռոսգոստրախ»-ի նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի միակ ընդհանուր երեխան է։
«Բեմում հայտնվելուց յոթ տարի անց Վասյան վերադարձել է»,- լուսանկարը մակագրել է Ուլյանան։ Խոսքը զվարճալի դեպքի մասին է, որը տեղի է ունեցել 2013թ.-ին։
Վասիլիսայի յուրօրինակ դեբյուտը տեղի է ունեցել Փարիզում, երբ նա մայրիկի հետ բեմ է բարձրացել ցուցադրությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նա մայրիկին մի քանի անգամ ուղեկցել է ֆրանսիական նորաձության շաբաթվա շրջանակներում, ինչպես նաեւ նրա հետ լուսանկարվել ամսագրի համար։ Եվ ամեն դեպքում, Սերգեյենկոն հազվադեպ է համացանցում հրապարակում երեխայի լուսանկարները։
Ի դեպ, Ուլյանան Խաչատուրովի հետ ամուսնացել է 2008թ.-ին, իսկ 2015թ.-ին դիմել է ամուսնալուծության համար։ Նա 2011թ.-ին հիմնել է իր Ulyana Sergeenko ապրանքանիշը։ Սերգեյոնկոն նաեւ 19-ամյա որդի ունի՝ Ալեքսանդրը, որը լույս աշխարհ է եկել Ալեքսեյ Մակեեւի հետ ամուսնության ընթացքում։