Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը Երեւանում իր վերջին ցուցադրությունն է ունեցել: Դիզայները պատրաստվում է վերջ տալ Երեւանում իր գործունեությանը եւ մեկնել արտերկիր:
Life.panorama.am-ին տված հարցազրույցում խոսելով ցուցադրության մասին՝ դիզայներն ասել է. «Քանի որ ժամանակի հետ նորաձեւության թելադրողները դառնում են երիտասարդները՝ իրենց փողոցային եւ ինստագրամյան ոճով, ուստի իմ այս ցուցադրությունը հիմնականում հենց այդ ոճին էր նվիրված: Ես ոգեշնչվել էի փարիզյան փողոցային ոճով, Փարիզի մետրոներով, ամենամութ փողոցներով, ուր մարդիկ օրինակ գնդակով են խաղում իրենց երեխաների հետ, բայց հագնված են շատ հետաքրքիր ոճով»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։