Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ցանկանում է առաջադրվել ՌԴ նախագահի ընտրություններում։ Իրեն հատուկ հումորով Ժաննան Instagram-ում հոլովակ է հրապարակել, որում նշել է, որ որոշել է հետեւել Քսենյա Սոբչակի օրինակին.

 

«Երբ Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր, բոլորն ինձ համեմտում էին Կառլա Բրունիի հետ, իսկ հիմա ինձ համեմատում են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Ես հոգնել եմ ինչ-որ մեկին նման լինելուց։ Այ, կդառնամ ՌԴ նախագահ, եւ թող Գարիկն ինչ-որ մեկին նմանվի»,- տեսագրության մեջ հայտել է Գարիկի կինը՝ հավելելով, որ նախագահ դառնալու դեպքում կերկարացնի Instagram-ում տեսանյութերի տեւողությունը։