Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի առաջնախաղը:
Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փորձում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած իր կյանքի դժվար պատմությունը։ Կինը դստեր հետ հեռանում է Երևանից և բնակություն հաստատում Արցախում՝ իր ծանոթների մոտ: Սակայն հերոսուհին հանգիստ չի գտնում, քանի որ անցյալը միշտ հետապնդում է նրան:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և իրանական «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն-հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմի ռեժիսոր, իրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:
«Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 2 ամիս. դրան իրականացվել ենՍտեփանակերտում, Շուշիում, Քաշաթաղում, Մարտակերտում, Մարտունիում, իսկ ֆիլմի մի փոքրիկ մասն էլ նկարահանվել է Հայաստանում՝ 2016 թվականիդեկտեմբերին: Նկարահանումներին մասնակցել է արհեստավարժ և լավդերասանական խումբ: Ինձ շատ է ոգևորել բնիկ արցախցիների դերասանական կատարողականությունը,- ասել է Անահիտ Աբադին և ավելացրել,- շատ քիչմարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի, բայց մենք կարողացանք այն իրականացնել»:
Կինոռեժիսորի խոսքով՝ այս տարի «Եվա» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանն էլ ասել է, որ ինքը մարմնավորել է մի կերպար, որն իրականում իր բնավորության հակապատկերն է: «Երբ եսդիտում էի ֆիլմը, չէի պատկերացնում, որ այդ հերոսուհին ես եմ: Շատ հաճելի է, որ ինքդ մտածում ես, թե դու կարող ես նաև այդպիսին լինել: Ֆիլմիցհետո հասկացա, որ ես արդեն ոչ մի դժվարությունից չեմ վախենում: Այս ֆիլմի նկարահանումը, իրոք, լուրջ փորձություն էր ինձ համար»,-մասնավորապես ասել է Նարինե Գրիգորյանը:
Ֆիլմի դիտումից հետո ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն իր գոհունակությունն է հայտնել Անահիտ Աբադին և ֆիլմի դերասանական կազմին՝ նման բովանդակալից ու հետաքրքրիր ֆիլմ նկարահանելու համար: