Իտալիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հիշելով Ռոբերտ Դե Նիրո ավագին» վավերագրական ֆիլմի ազգային պրեմիերան, որում որդին պատմում է նկարիչ, քանդակագործ և բանաստեղծ հոր մասին, ով զգալիորեն ազդել Է իր՝ որպես ստեղծագործողի, կայացման վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դե Նիրո ավագը՝ իտալացի ներգաղթյալի որդին, Ռոբերտի մորից բաժանվել Էր, երբ տղան ընդամենը երեք տարեկան Էր: Եվ, այնուամենայնիվ, հոր հետ Դե Նիրո կրտսերի լավ հարաբերությունները պահպանվել էին ընդհուպ մինչև նրա մահը 1993 թվականին: Մասնավորապես, նա ծնողին է նվիրել նույն  տարում թողարկված իր ռեժիսորական դեբյուտը՝ «Բրոնքսյան պատմությունը»:

 

Կինոնկարի հիմքում ընկած են փաստաթղթեր, նամակներ, Դե Նիրո ավագին ճանաչող մարդկանց հիշողությունները և, գլխավորը, որդու պատմությունը հոր մասին:

 

Դերասանը, որը հայտնի Է այնպիսի ֆիլմերով, ինչպիսք են՝ «Տաքսիստը», «Մի անգամ Ամերիկայում», «Կատաղած ցուլը» և շատ ուրիշ ժապավեններով, հանրության հետ հանդիպում Է ունեցել է Հռոմի 21-րդ դարի արվեստի թանգարանում՝ «MAXXI»-ում:  

 

71-ամյա Դե Նիրո կրտսերը շարունակում է ակտիվորեն նկարահանվել: Սպասվում է, որ 2015 թվականին Էկրան դուրս կգա միանգամից չորս ֆիլմ՝ նրա մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: