Կոլումբացի երգչուհի Շակիրան գովեստի խոսքեր է ասել ամուսնու՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի հասցեին:
«Խերարդը ամբողջությամբ նվիրված է «Բարսելոնա»-ին: Դժվար է գտնել Պիկեի նման այլ խաղացողի: Ֆուտբոլիստները որոշ առումով վարձկան են՝ նրանք գալիս ու գնում են, տեղափոխվում են մի թիմից մեկ այլ թիմի», — Շակիրայի խոսքը մեբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել հայտնի զույգի բաժանության մասին, սակայն կոլումբիացի երգչուհու գործակալը հերքել էր այդ տեղեկությունները, իսկ Պիկեն էլ ներկա էր գնտվել Շակիրայի երաժշտական փորձին։